Ռուբլին ռեկորդային անկում է ապրելPanorama.am-ը գրում է․

Այսօր ռուբլին ռեկորդային արժեզրկում է ապրել: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»կայքը: Համաձայն աղբյուրի՝ այժմ 1 ամերիկյան դոլարն արժե 65 ռուբլի, իսկ մեկ եվրոն՝ 77 ռուբլի: «Գազետա»-ն նշում է, որ պատճառը Բրենթ տեսակի նավթի գնի անկումն է՝ մինչև 45 դոլար մեկ բարելի դիմաց:

Ըստ աղբյուրի՝ որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ հնարավոր է՝ նավթի գինն անկում ապրի ընդհուպ մինչև 20 ԱՄՆ դոլար մեկ բարելի դիմաց: Նման իրավիճակում ՌԴ քաղաքացիներն ամենահուսալի քայլ են համարում անշարժ գույքի ձեռքբերումը: «Գազետան» նշում է, որ քաղաքացիների մոտ նվազել է նաև վստահությունը բանկերի նկատմամբ: 

ԱՄԷ էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Նավթ Արտահանող Երկրների Կազմակերպությունը (ՕՊԵԿ) այլևս ի զորու չէ «պահպանել» գները: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է թերթաքարային նավթարդյունաբերությունը վերցնել կազմակերպության վերահսկողության տակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել