Դատապարտելով ու սգալով համայն հայության հետ, ովքեր միահամուռ կերպով կարեկցում են Գյումրվա ընտանիքի հարազատներին, չունենալով այդ գյավուր-ստահակին ոչ մի ձևով պաշտպանելու միտում, այնուամենայնիվ, մտատանջող ու պարադոքսալ հարցեր կան, որոնց, ըստ էության, մեր օրինապահներն ուշադրություն դարձրել են:
Կատարելով նման որակի ծանրագույն արարք` ինչու՞ է այդ ճղճիմը ոճրագործության գործիքը թողել դեպքի վայրում կամ իր զինվորական համազգեստներն ու կոշիկները, որոնցում ամրագրված են իր ազգանունը, հրապարակավ դրել ի տես բոլորի: Մի՞թե այստեղ անտրամաբանական շղթա չկա: Ըստ իրավապահների՝ ձեռք չի տվել նաև տանը եղած ոսկեղենին:
Հաջորդ պարադոքսն այն է, որ ստահակն իր պատսպարվելու համար ընտրել է պետական սահմանը լքելու տարբերակը, դա այն դեպքում, երբ այտեղ հսկողությունը կրկնակի ուժեղացված է լինելու:
Եվ վերջապես, ի՞նչ անձնական խնդիր կարող էր ունենալ, որը դրդեր այդ տականքին գնալ նման արնախում արարքի:



