Երիտասարդը վախեցել էր, որ Գյումրիի բնակիներն իրեն կհանձնեն զորամասի ղեկավարությանը
Վալերի Պերմյակովը հարցաքննության ժամանակ պատմել է քննիչներին, թե ինչն է մղել նրան կատարել այս սարսափելի հանցագործությունը ու սպանել այդ ընտանիքին։ Երիտասարդը պատմել է, որ փախել էր զորամասից՝ չցանկանալով ծառայել։

Փախուստից հետո, ըստ Պերմյակովի, ինքը մտել է բազմազավակ ընտանիքի այդ տունը՝ ցանկանալով ջուր խմել։ Երբ տանտերերը հայտնաբերել են զինվորին, նա վախեցել է, որ իրեն կհանձնեն զորամասի հրամանատարությանը։
Հարցաքննության ժամանակ Պերմյակովը հայտարարել է նաև, որ սպանությունները չէր պլանավորել, իսկ փախուստը պլանավորել էր։ Նա չէր ցանկանում ծառայել բանակում, իսկ մարդկանց սպանել է՝ զուտ վախից դրդված։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



