Life.panorama.am-ը գրում է․

Դպրոցի նախկին տնօրեն Գարոլդ Դայմոնդը լոտոյով շահել է 326 միլիոն դոլար: Թոշակառուն գնել է իր տոմսը բենզալցակայանում` որտեղ վատ եղանակի պատճոռով մտել է իր կնոջ հետ միասին: Դայմոնդը սենդվիչ է գնել և որոշել է մնացած 10 դոլարով գնել Mega Millions լոտոյի տոմս:
Հաղթանակի մասին Դայմոնդն իմացել է խաղարկության հաջորդ օրը ընկերոջ հետ գոլֆ խաղալու ընթացքում: Գոլֆի ակումբի աշխատողներից մեկն ասել է Դայմոնդին, որ Mega Millions-ի ջեք փոթը շահել է այն տոմսը, որը գնել են բենզալցակայանում: Դայմոնդը ստուգել է տոմսի թվերը և հասկացել, որ հաղթել է.«Սկզբից 5 թիվ ստուգեցի և հասկացա, որ մեկ միլիոն դոլար եմ շահել, իսկ երբ վերջին` 6-րդ թիվը տեսա, հայտնեցի կնոջս, որ մենք ջեք փոթն ենք շահել»,- նշում է Դայմոնդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/01/13/loto-326/283073
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել