10934674_803443246394349_753142909_nGalatv.am-ը գրում է․

Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքի դիմաց: Հավաքվածները հայտարարել են, թե պահանջում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն խնդրի ՀՀ ժողովրդից: «ՌԴ–ն պետք է պաշտոնապես բացատրություն տա ՀՀ–ում ռուսական զորամասի սահմանապահի ոճրագործության համար: Պահանջում ենք, որ ՌԴ-ն պաշտոնապես բացատրություն տա մեզ` ՀՀ քաղաքացիներիս, թե ինչպես է պատահել, որ նման մարդը, ով կասկածվում է անմարդկային ոճրագործության մեջ, ծառայում է ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասում: Եվ պահանջում ենք ՌԴ նախագահից, որ նա ներողություն խնդրի հայ ժողովրդից՝ որպես զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, եւ հեռացնի ռուսական բազան Հայաստանից»,-լրագրողների հետ զրույցում նշեցին ակցիայի մասնակիցները:

Հավաքվածները պահանջում են նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանի հեռացում։ Ակցիայի մասնակիցները Գյումրու դեպքը համեմատեցին Հունգարիայում տեղի ունեցած հայ սպայի սպանության հետ. «Այս զինվորը ոչնչով չի տարբերվում Սաֆարովից, ով նույնպես սպանել էր քնած հայ մարդու։ Բայց եթե այն դեպքում զինվորը սպանել էր զինվորի, եւ հնարավոր էր, որ նրանք ինչ-որ խնդիրներ ունենային, ապա այս դեպքում զինվորը սպանել է մի ամբողջ խաղաղ ընտանիքի», ասաց քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը:

10928128_803443259727681_1708766208_n10934560_803443333061007_260588720_n

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել