Գամեք ինձ պատին, բայց… Երևանում էսօր կայանալիք միջոցառումները ոչ մի դեպքում չի կարելի հետաձգել (Ես հասկանում եմ, որն է ձեր հետաձգելու պահանջի կարևորը պատճառը, բայց նյութը կարդացեք մինչև վերջ): Մենք պետք ա ցույց տանք աշխարհին՝ հատկապես մեր կորուստներից ուրախացող թշնամիներին, որ ուժեղ ենք ու կագնուն, նույնիսկ երբ մեզ մեջքից ու շատ ցավոտ են հարվածում: Հատկապես երբ երեխու կյանքին էլ վտանգ չի սպառնում, իսկ մարդասպան անասունը ձերբակալվել ա:
Իսկ ինչպես երեկ նկատեցի ու նշեցի, շարք հեռուստաընկերություններ չեղյալ էին հայտարարել հումորային-ժամանցային հաղորդումները, ապրեն իրանք: Լիքը կայքեր իրենց շատ լավ դրսևորեցին՝ զերծ մնալով խուճապ ու ապատեղեկատվություն տարածելուց, իրանք էլ ապրեն:
Արդեն բնականոն կյանքին վերադառնալու ժամանակն ա… Ինչ էլ անենք, թեկուզ գլուխներս պատով տանք՝ կորուստն անդառնալի է, իսկ մենք պիտի ապրելով ու միասին լինելով հաղթենք թշնամուն ու թշնամի դարձած հանցագործներին:
ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ:



