Պերմյակովն ասել է, որ սահմանն անցնելու մտադրություն չի ունեցել․ Հունան ՊողոսյանYerkir.am-ը գրում է․

Վալերի Պրեմյակովը ներկայումս գտնվում է զորամասում, ցուցմունք է տվել և խոստովանել կատարածը:   Այս մասին այսօր Գյումրիում մի քանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։   Վերջինիս խոսքով ՝ Վ.Պերմյակովը հայտնաբերման պահին եղել է քաղաքացիական հագուստով: Ըստ նրա նախնական հայտարարության՝ ինքը սահմանն անցնելու ցանկություն չի ունեցել, ընդամենը ճանապարհին թաքնվել է։   Փոխոստիկանապետը նաև հայտնեց, որ նախնական տեղեկությունների համաձայն ՝ նա գործել է միայնակ։ «Այս պահին որոշվում են դատավարական ընթացակարգերը՝ երկու երկրների գլխավոր դատախազությունների միջեւ»,-ասաց նա։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել