Tert.am-ը գրում է․
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման անդրադառնալով ադրբեջանցի հաքերների պարբերական հարձակումներին՝ նշում է, որ տարի չի եղել, որ հունվարի 20-ին և փետրվարին՝ Խոջալուի դեպքերի հետ կապված չլինեն հարձակումներ ադրբեջանական կողմից:
Սամվել Մարտիրոսյանի պնդմամբ՝ ադրբեջանցի հաքերների կողմից ամենահաճախը «կոտրվում են» Հայաստանի երկրորդական կայքերը, որոնք ավելի քիչ պաշտպանված են: Նրա հավաստմամբ`մեր երկրում ամենապաշտպանվածը արտաքին գերատեսչության ու նախագահի պաշտոնական կայքերն են:
«Մյուս բոլոր կայքեր բավական հաճախ են ջարդվում: Շատ դեպքերում նաև այնպիսի տպավորություն է, որ կայքի ղեկավարությունը տեղյակ չէ, որ իրենց կայքը ջարդվել է»,- նշեց մասնագետը:
«Մի բան է, երբ ջարդվում է որևէ ռաբիս երգչի կայք, մեկ այլ բան է, երբ ջարդվում է պետական կառույցի կամ այլ կարևորություն ունեցող կայք»,- նկատեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



