Երեկվանից հարցեր եք տալիս, չէի ուզում անդրադառնալ թեմային, բայց կգրեմ...
Նախ առաջինը` եթե x մարդը` քաղաքացին, ցավում է հասարակական մեծ հնչեղություն ունեցող այս կամ այն դեպքի առնչությամբ, բնավ պարտադիր չի ֆեյսբուքում գրի, հայհոյի, կարծիք հայտնի: Հարգելիներս, եթե կարծում եք` այդպիսով են քաղաքացիական պարտքը կատարում, շատ եք սխալվում: Կարող եք ձեր տեսակետներով ու տպավորություններով կիսվել ձեր մտերիմների, ընտանիքի անդամների հետ: Որևէ մեկը չի ընկել ձեր հետևից ու չի պարտադրում ֆեյսբուքում թեմայի շուրջ ստատուսներ գրել, նկարներ դնել: Առավել ևս` հաշվի առեք` դրանով հարց չի լուծվում:
Երկրորդը` ինձ հարցեր մի ուղղեք, քանի որ ես իրավասու եմ պատասխանելու, երկրորդն էլ գիտեմ այնքան, որքան հնարավոր ա իմանալ հայկական մեդիա կարդալով:
Երրորդը` շատ եմ ցավում, կատարվածը գազանավարի, անմարդկային քայլ էր, արվել է սպանություն, դա փաստ է, մեղավորն ամենաամենախիստ կերպով պետք է պատժվի: Բայց, ներկայումս, սթափ գնահատելով իրավիճակը` պետք է հասկանանք, որ կարևորը ողջ մնացած բալիկն է, նրա հետագա ճակատագիրը:
Չորրորդ` արդեն նույնիսկ կզարմանայի, եթե ռուսատյաց զանգվածը չարթնանար ու չփորձեր գործուն քայլեր անել` օգտվելով իրավիճակից: Բնականաբար, հակադիր զանգվածն էլ կա, արևմտատյացներն էլ, ասենք, հակառակ պարագայում կզարթնեին: Ցանկացած բանում մոլի, մոլեռանդ լինելը չեմ ընդունում, իսկ կոնկրետ այս իրավիճակի օգտագործումը սեփական շահերի համար, ըստ իս, առնվազն ստորություն է: Ոճրագործն ազգություն չի ճանաչում:
Հինգերորդ` ինչքան էլ գրեք, քննարկեք, դնեք, վերցնեք թեման, կա գործը հետաքննող մարմին: Նման պարագայում ես, օրինակ, վստահում եմ միայն պաշտոնական մեկնաբանություններին ու հաղորդագրություններին, բայց դե իհարկե սեփական կասկածներս ու հարցերս էլ ունեմ: Դրանք իմ մեջ եմ պահում, քանի որ հաստատ դրանցով գործին օգուտ չեմ տա, բացի այդ էլ չեմ կարող լիարժեքորեն փաստարկել մտքերս:
Եզրափակելով ասեմ, որ լավ կլինի սպասենք զարգացումներին, հասկանանք՝ ի վերջո ինչ էր կատարվել, իսկ անիմաստ քննարկումների փոխարեն շատ ավելի ճիշտ կլինի՝ յուրաքանչյուրս մեր գործով զբաղվենք ու մեր գործը լավ անենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.margaryan.58/posts/837252839675008?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել