Slaq.am-ը գրում է․
Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է բանակցություններ սկսել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու համար: Կողմերն արդեն կապ են հաստատել միմյանց հետ, սակայն ֆուտբոլիստը չի ցանկանում լքել դորտմունդյան թիմը:
Թուրինյան ակումբի ղեկավարությունը կփորձի փոխել կիսապաշտպանի որոշումը, ապա կանցնի ակումբի հետ բանակցելու գործընթացին, այս մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Ի դեմ Մխիթարյանի՝ «Յուվենտուսը» ցանկանում է լուծել կիսապաշտպանության խնդիրները:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/239568/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել