168․am-ը գրում է․
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը ներկայացրել է Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի ձերբակալման մանրամասները: «Գյումրի քաղաքի դեպքերի հետ կապված ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ուժեղացված ռեժիմով են աշխատել: Հայ-թուրքական սահմանի ամբողջ տարածքը շրջափակել էին սահմանապահ ջոկատները՝ սպաների գլխավորությամբ: Հունվարի 13-ի ժ. 00:15-ին Լենինականի սահմանապահ ջոկատի զինծառայողները մոտ 2000 մետր հեռավորության վրա նկատել են պետական սահմանի կողմ շարժվող անհայտ անձի: Անհայտ անձի մոտենալիս ջոկատի ավագը «կանգնիր» հրաման է տվել, սակայն իրավախախտը շարունակել է առաջ գալ: Այնուհետ սահմանապահը «Կանգնիր, կկրակեմ» հրաման է տվել, սակայն դա էլ նրան չի կանգնեցրել: Այնուհետ ջոկատի ավագը նախազգուշական մեկ կրակոց է արձակել ԱԿ-74 ինքնաձիգից եւ իրավախախտին ստիպել բերանքսիվայր պառկել գետնին: Նախազգուշական նկատառումներով Բայանդուր բնակավայրից 700 մետր հյուսիս ընկած տարածքում անհայտ անձին ձերբակալել են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



