Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնըPanorama.am-ը գրում է․

Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ծննդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին, Հայ Եկեղեցին նշում է Նրա անվանակոչության տոնը: Այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:

Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է ս. Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21): «Հիսուս» եբրայերեն նշանակում է փրկիչ:

Ս. Գաբրիել հրեշտակը, ս. Աստվածամորն ավետելով Աստծո Որդու Ծննդյան մասին, Հիսուս անունն է հիշատակել: Այս մասին կրկին վկայում է նույն Ավետարանիչը. «Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ. 1:31): «Հիսուս» անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև «Քրիստոս» անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է «օծյալ» և համապատասխանում է եբրայերեն «մեսիա» բառին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել