Շատերի յիշողութեան մէջ դեռ թարմ է մայիսին Գորիսում մի շարք բերքատու ծառերի հատման մասին բարձրացրած խնդիրը, երբ ինքը քաղաքապետը նկատեց, որ առկայ լուծման արդիւնքը ցանկալին չէր։ 
Նպատակը լաւն է, կատարում են քաղաքի լուսաւորումը, բայց աշխատելաձեւը՝ փնթի եւ սխալ։
Եւ ահա այդ փնթիութեան նոր զոհ․ եւս մէկ ահազանգ։

Վերիշեն գիւղում կտրել են գիւղացու ընկուզենու ծառը։ Պատրուակը նոյնն է, կատարում են գիւղի գլխաւոր փողոցի լուսաւորման աշխատանքները։
Տանտէրը տանը չէր, եւ սղոցողը արհամարհել էր տան տիկնոջ հորդորը՝ սպասել տանտիրոջ ժամանմանը։
Ծառը կտրել են եւ տեղադրել լուսարձակի սիւնը․
 24052011873
Նշեմ, որ ընկուզենու վրայ կար առատ բերք, որ ընդամէնը մէկ շաբաթ յետոյ արդէն հասունացած պիտի լիներ։
21052011856

Իսկ հիմա ֆլիմի ամենահետաքրքիր մասը․
Որոշել են, որ սիւնը սխալ է տեղադրուած, եւ այն բերել են եւ մայթեզրին տեղադրել։ Այսինքն, ծառն իզուր էին կտրել․
25052011875
Ուշադրութիւն դարձրեք․ առաջին նկարի համեմատ, սիւնն առաջ է բերուած։
Խեղճ ծառ․ ինչ անի, որ իր շուրջ դեռ կան թուխս գողացող աղուեսներ, սերմնացու գողացող մկներ․․․
21052011870Պատկերը մի քանի ամիս յետոյ կրկնուեց, որովհետեւ նախորդ անգամ ոչ ոք պատասխանատւութեան չենթարկուեց։ Բոլորն ասեցին, հա, լաւ բան չի ստացուել, բայց ասեցին ու անցան։ 
Իսկ անպատժելիութիւնը նոր հանցանք է ծնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել