Իհարկե, ճիշտ է այն պդնումը, որ հանցանքն ու հանցագործն ազգություն չի ճանաչում: Նման պարզ պնդումների հետ վիճել բարդ է ու անիմաստ: Բայց իմ կյանքի փորձը (թեկուզ նույն Թիֆլիսում տարբեր ազգությունների հետ շփվելու հնարավորությունը՝ վրացիներ, ռուսներ, օսեր, թուրքեր և այլն) հուշում է, որ չի կարելի նաև, հակառակ ծայրահեղության մեջ ընկնելով, անտեսել, որ տարբեր հասարակություններում կան տարբեր մշակութային, ընտանեկան, դաստիարակչական, հոգեբանական և այլ գործոններ, որոնք որոշ դեպքերում կարևոր երանգ են տալիս գործողությանն, այդ թվում հանցանքնին: Դա ռասիզմի կամ նման բանի հետ կապ չունի, մաքուր սոցիոլոգիա է: Ասենք, չենք կարող ժխտել, որ հանցանքների տիպեր կան, որոնք առավել բնորոշ են այս կամ այն երկրին: Օրինակ, գնամ ավտոմատով դպրոցում բոլորին գյուլեմ տիպի լուրերն ավելի հաճախ Ամերիկայից ենք լսում, իսկ մայրը մի շիշ արաղի դիմաց ծախել է ծծկեր երեխուն ավելի նման է ռուսական իրականությանը, և այլն և այլն: Այլ տեղեր էլ կարա նույնը լինի, բայց խոսքն ավել կամ պակաս տիպական լինելու մասին է: Բան չեմ ուզում ասել տվյալ պահին բոլորիս հուզող դեպքի մասին էս գրառմամբ, որովհետև ո՛չ դետեկտիվ եմ, ո՛չ էլ էն դեպքն է, որ հեշտ է էմոցիաներն ադեկվատ տեքստի բերել, բայց ասեցի այն, ինչ ասեցի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10205812401493481?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել