Որտե՞ղ  պահվում սահմանին հայտնաբերված ռուս զինծառայողըYerkir.am-ը գրում է․

Yerkir.am-ի տեղեկություններով` Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանդի կասկածյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն այժմ պահվում է ռուսական ռազմաբազայի համապատասխան ստորաբաժանումում` Ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ):  

Մեր տեղեկություններով նրան արդեն հարցաքննել են: Նախնական զրույցի ժամանակ հնարավոր չի եղել պարզել Պերմյակովի կապը սպանված ընտանիքի հետ:  

Հիշեցնենք, որ ռուսական կողմը  նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել  դասալքության և սպանության դեպքերի առթիվ:  

Իսկ հայկական կողմից   սպանության գործով քննությունը հանձնարարվել է կատարել ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի վարչությանն, իսկ հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազությունը:   Ինչպես Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, կասկածյալին ձերբակալել են երեկ գիշերը` ժամը 23:30-ի սահմաններում` սահմանը հատելու փորձ կատարելիս: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել