««Ժամանակի» տեղեկություններով՝ NDI-ը, ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակը, փակվում է: Մեզ հետ զրույցում լուրը հաստատեց կազմակերպության ղեկավար Գեղամ Սարգսյանը՝ հավելելով սակայն, որ այն ոչ թե փակվում է, այլ ֆինանսական խնդիրների, գումարներ չլինելու պատճառով դադարեցնում է իր գործունեությունը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ֆինանսավորման դադարեցումը կապ ունի ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ, Գ. Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այդ հանգամանքն ուղղակի կապ ունի: Նաև չեմ կարծում, որ դոնորների և ԱՄՆ կառավարության համար ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը մեծ անակնկալ է եղել»»,–գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել