«Նույնիսկ Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքը չկարողացավ տոնական երկարատև «ռելաքսից» դուրս բերել կառավարությանը: Եթե Սերժ Սարգսյանն ստիպված եղավ դեպքի առիթով հրատապ խորհրդակցություն հրավիրել, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունից էլ ցավակցական ուղերձ հրապարակվեց, ապա Հովիկ Աբրահամյանի ձայն-ծպտունը չլսվեց: Իսկ կառավարության կայքում դեռ նախատոնական տրամադրություններ էին, վերջին թարմացումն էլ Հովիկ Աբրահամյանի ամանորյա ուղերձն էր»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել