1in.am–ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է հայրենիք վերադառնալու իր ցանկության մասին: Այժմ նա գտնվում է ԱՄՆ-ում: Ընդ որում, Սաակաշվիլին չի նշել, թե երբ է մտադիր վերադառնալ:
«Փոփոխվում է աշխարհաքաղաքական իրադրությունը, իսկ մեր ընկերների դիրքերը ուժեղանում են, այդ ամենը կնպաստի Վրաստան իմ վերադարձին»,- ընդգծել է Միխաիլ Սաակաշվիլին:
Ինչպես նշվում է, Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլին 2014թ. դեկտեմբերի 29-ին հայտարարել է, որ դատախազությունը «մոտ ժամանակները դատարանին կփոխանցի մի գործ, որտեղ որպես մեղադրյալ հանդես է գալիս նախկին նախագահ Սաակաշվիլին»:
2014թ. ամռանը Սաակաշվիլուն չորս գործով մեղադրանք է հարուցվել:
Գլխավոր դատախազը ընդգծել է, որ Սաակաշվիլին հրաժարվել է համագործակցել հետաքննության հետ, ինչպես նաև չի ժամանել հետաքննության օրգանների կանչով:
Այդ պատճառով էլ Վրաստանի նախկին նախագահին հեռակա կարգով մեղադրանքներ են առաջադրվել, ինչպես նաև որպես խափանման միջոց հեռակա կարգով ընտրվել է ձերբակալությունը:



