Ռուսական զորքերի՝ Հայաստանում գտնվելու պայմանագրում հստակ նշված է, թե նման դեպքերում ով է դատելու և ինչ օրենքով: Աշխարհով մեկ շատ են դեպքերը, երբ հարբած կամ թմրամիջոցների ազդեցության տակ, կամ ուղղակի բանակային ծառայության սթրեսի տակ զինվորը զենքով լքել է ծառայության վայրը և անիմաստ ու դաժան սպանություններ կատարել: Այս ողբերգությունն օգտագործելը ցանկացած քաղաքական, ինքնահաստատման, ընդդիմադիր պրոպագանդայի, պետական պրոպագանդայի, կարիերայի առաջխաղացման, գովազդի և այլ շահադիտական նպատակով ձեզ ակամայից մասնակից է դարձնում այդ ոճրագործությանը: Ֆեյսբուքով կարծիք հայտնելը իրավաբանական ապացույց չի հանդիսանում: Անհիմն հայտարարությունները սպանդի կազմակերպիչների մասին տվյալ պահին նողկանք են առաջացնում: Նման աղմկալից դեպքերի նման ակտիվ քննարկումը երբեք չի ծառայել հանրության օգտին, այլ ծառայել է կոնկրետ ուժերի օգտին, մանավանդ եթե, ըստ կոնսպիրատիվ թեորիաների հավատացողների, սա հատուկ ուժերի կազմակերպած միջադեպ է... Ես գերադասում եմ սպասել հանցագործության մոտիվի և հանգամանքների բացահայտմանը՝ հասկանալով, որ իմ ֆեյսբուքյան «ցնցող» գուշակումներով կամ եզրակացություններով գործին օգուտ չեմ տալու !!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=410031559166268&id=100004782828195&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել