Եկեք Ֆեյսբուքը փակենք, տեղը մի հատ մեծ եկեղեցի բացենք, նստենք, աղոթենք։
Կամ չէ, լավ, եկեք սպասենք, Ցուկերբերգը, հայկական ֆեյսբուքին հետևելով, հաստատ նոր ֆունկցիա կավելացնի էն «լսում է», «կարդում է», «զգում է», «դիտում է», «ուտում է», «ճանապարհորդում է»-ների կողքին, մի հատ նոր «աղոթում է» կբացի։
Երևի Հայաստանի բոլոր եկեղեցիների պատերը, միասին վերցրած, էդքան աղոթք չեն լսել իրենց պատմության ընթացքում, ինչքան ֆեյսբուքյան պատերն էս քանի տարվա մեջ։
Իսկ ֆբ-ն փակելու պարագայում կարելի ա տեղը ուղղակի մի հատ մե՜ծ համազգային հոգեբուժարան բացել, կամ էլ գոնե էն գրանցվելու տեղում «սա անվճար է և միշտ անվճար է լինելու»-ի կողքին մի հատ էլ գրել «նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում»։
Ի դեպ, էնքան ու էնպիսի մարդիկ ասացին ու գրեցին. «հրեշն ազգություն չի ճանաչում», «այսպիսի հանցագործն ազգություն չունի», «պետք է սթափ լինել և սա չտեղափոխել քաղաքական դաշտ» և այլն, և այլն, որ ակամա մտածեցի՝ կարող ա՞, ամեն դեպքում, ազգությունը կապ ունի…
Հ. Գ. Երբ Սաֆարովը սպանել էր Գուրգենին, սպանության առաջին իսկ օրը ոչ ոք չէր աղմկում, որ դա ազգություն չունի, որ ինչ-որ մեկը հարևանների միջև ազգամիջյան բախում է հրահրում և այլն էլի… Չեմ կարծում, թե էս ռսին պարգևատրելու են նրա նման, բայց էսօրվա օրով նրան ավելի շատ արդարացնելը, քան մեղադրելը, մեղմ ասած, աբսուրդ ա։ Առնվազն ինչ-որ համակարգ էստեղ շատ մեծ մեղքի բաժին ունի։



