Replik.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը որոշել է իր ապրանքանիշն անվանել Isis, այս մասին գրում է The Daily Mail-ը: Այս բրենդի ապրանքատեսակները, որոնց մեջ մտնում են նաև կերամիկական ծաղկամաններ, կարելի է ձեռք բերել թագաժառանգի` Թեթբերում գտնվող ֆիրմային խանութից:
Հարկ է նշել, որ Isis-ը իր գրառմամբ նմանվում է այժմ ամենահարուստ և ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումը համարվող «Իսլամական պետության» անգլալեզու տարբերակին, սակայն իրականում այդ անունը ենթադրում է Թեմզա գետի մոտ գտնվող Այսիս տարածքի անվանումը:
Հավելենք, որ կան կարծիքներ, որ այս անվանումը շուտով փոփոխության կենթարկվի:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=52131
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել