Ankakh.com-ը գրում է․

Միջադեպ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչ Ալբերտ Զոհրաբյանի՛՛Նիվա՛՛ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Հայ-ադրբեջանական շփման գծին մոտ՝ անտառային հատված՝ ինչպես գյուղացիներն ասում են՝ ՛՛Ծատուրա ձոր՛՛ կոչվող հանդամաս փայտի գնացած գյուղացիների ուղղությամբ ադրբեջանական զինուժը նպատակային կրակ է բացել: Ալբերտ Զոհրաբյանն ու նրա բաեկամ Արման Ղարաբաղցյանը մի կերպ փախել են, ինչից հետո հակառակորդը ինտենսիվ կրակահերթեր է արձակել ու ամբողջությամբ այրել ավտոմեքենան: Այս մասին Անկախիթղթակցին ասել է Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը: Նա նաև նշել է, որ այսօր երեկոյան 16:00-17:00-ի հատվածում ադրբեջանական դիպուկահարները կրակել են նաև Պառավաքար-Վազաշեն հանրապետական նշանակության ճանապարհի ուղղությամբ: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել