Նախորդ անդրադարձս փիրսինգներով հայուհուն շատ մեծ արձագանք ստացավ համացանցում, շատերը քննադատեցին աղջկան, ավելի շատերը` ինձ: Ասել է թե՝ մարդու անձնական կյանք եմ ներխուժել: Իհարկե ինքս ոչ մի հանցավոր բան չէի արել, աղջիկն ինքը լուսանկարվել էր (ի դեպ, պրոֆեսիոնալ լուսանկարչի մոտ), ինքը հատուկ փաբլիք հրապարակել այդ լուսանկարները... Ինչևէ...
Այսօրվա հերոսուհուն չգիտեմ ինչ անուն տամ՝ անմեղսունակ թե անգրագետ...
ՀԱՅ աղջկան իր ՊԱՐՍԻԿ ընկերն ասել է, որ Ավարայրի ճակատամարտ իրականում չի եղել, աղջկա սիրտն էլ կասկած է ընկել: Ու նմանների համար էլ հայ զինվորներ են զոհվում, նմաններին բանակն է պաշտպանում, որ մի օր էլ պարսիկ ընկերը մի բան ասի, աղջիկը հուզվի...
Դուք հայ կոչվելու բարոյական իրավունք չունեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



