Panorama.am-ը գրում է.
Նոր հազարամյակում Ռուսաստանն արդեն երկրորդ անգամ է այնպիսի տնտեսական դժվարությունների հանդիպում, որոնք կարելի է ճգնաժամ համարել, գրում է Գազետա.ռուկայքը: Ըստ աղբյուրի՝ ներկայիս ճգնաժամը շատ է տարբերվում յոթ տարի առաջ գրանցվածից:
Գազետան նշում է, որ համաձայն կառավարության և փորձագետների, Ռուսաստանն ի վիճակի չի լինի շրջանցել տնտեսական անկումները: Աղբյուրը նշում է, որ փորձագետների հաշվարկով ՌԴ ՀՆԱ-ն կնվազի 3-5 տոկոսով: Ընդ որում, եթե նորից նավթի գներն անկում ապրեն, տնտեսական անկումն ավելի խորը կլինի:
Ըստ Գազետայի՝ այսօրվա ճգնաժամն ընդհանուր գծեր ունի 2008-2009 թվականների ճգնաժամի հետ: Երկուսի պարագայում էլ առկա էր նավթի գների անկում, ինչի արդյունքում ռուբլու արժեզրկում գրանցվեց:
Սակայն Գազետան նշում է նաև երկու ճգնաժամերի միջև տարբերությունը, որն, ըստ ռուսական լրատվամիջոցի, հետևյալն է. եթե 2008-ի ճգնաժամը ողջ աշխարհի տնտեսություններին էր հարված հասցրել, ապա այսօր այն ՌԴ ներսում ներդրումների պակասի և ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունքն է:
Գազետայի ներկայացմամբ, փորձագետները գտնում են, որ ճգնաժամը կշարունակի նույն մակարդակի վրա մնալ, իսկ հաջորդ տարի կթուլանա: Սակայն եթե ՌԴ նկատմամբ պատժամիջոցներն ուժեղացվեն, կառավարությունը տնտեսությունն ակտիվացնելու քայլեր չձեռնարկի, հնարավոր է՝ ճգնաժամն ավելի խորանա:Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



