Գյումրիում տեղի ունեցած սպանդից հետո ողջ մնացած փոքրիկի հետ կապված՝ գրեթե բոլորը ֆեյսբուքում խնդրում են Աստծուն, որ երեխան կենդանի մնա ու կազդուրվի:
Հիմա հարց. այդ նույն սպանդի ժամանակ սպանվել է 2 տարեկան ևս մեկ փոքրիկ: Աստված այդ երեխայի սպանության հետ ոչ մի կապ չունի՞: Էդ ո՞նց է պատահում, որ որևէ մեկն աղետի ժամանակ կենդանի է մնում, ասում են՝ «Աստված փրկեց» իսկ որ մահանում է, ոչ մեկը չի ասում. «Աստված սպանեց»...
Այսինքն կամ Աստված այնքան դաժան է, որ առանց աջ ու ձախ նայելու փրթում է մարդկանց ու երեխաներին, կամ էլ իրականում նա չկա, որն, իհարկե, ավելի հավանական է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Xemchian/posts/10205638777034016
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել