Անցյալ դարի կեսերին սեքսուալ հեղափոխությունը մեծ աղմուկով թևակոխեց Արևմուտքի մի շարք երկրներ։ Երիտասարդները՝ արբած ազատության գայթակղիչ բույրով, շտապեցին բարեր ու ակումբներ, սկսեցին մի լավ զվարճանալ ու հարբել։ Ի վերջո, շատերը ազատությունը սկսեցին շփոթել սանձարձակության հետ։ Արդյունքում սեքսուալ հեղափոխությունը շղթայական ռեակցիա տվեց. մերկապար, գինարբուքներ, ծեծկռտուքներ... Ո՞վ գիտե, գուցե սրանք այն նույն մարդիկ են, ովքեր այսօր մեր գլխին բարոյականության քարոզ են կարդում՝ մոռանալով, որ երիտասարդության տարիներին իրենք էլ սրբորեն չեն հետևել իրենց իսկ քարոզի կետերին։   

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել