Էգ վագրը կրքով հպվում է արուին այն բանից հետո, երբ վերջինս հաղթեց մյուս արուին, որն ուզում էր խլել նրան իրենից։ Լուսանկարն արվել է Չինաստանի Մունդանջիանգ քաղաքի Սիբիրյան վագրերի զբոսայգում Ալեքսեյ Տիսչենկոյի կողմից։

Դանիայի վարչապետ Հելլե Թորնինգ-Շմիթը Փարիզում միասնության երթից հետո Ելիսեյան պալատից դուրս գալիս վայր է ընկել...

...միջադեպից հետո դանիացի առաջնորդը ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել։

Մատիտի տեսքով սանրվածքով կինը մասնակցում է Մարսելում տեղի ունեցած միասնության երթին։

Ռիո դե Ժանեյրոյի Արպոադոր լողափին տղամարդն անցնում է քարերի միջև կապված պարանի վրայով։
Ռիոի բնակիչները փորձում են զովանալ քաղաքի լողափերին, մինչ օդի ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ։

Պեշավարում պակիստանցի աշակերտները նորից սկսել են դպրոց հաճախել այն բանից հետո, երբ անցած ամիս 134 աշակերտներ սպանվեցին դպրոցի վրա իրականացված զինված հարձակման արդյունքում։

2015թ․ի Դաքարի 8-րդ ավտոմրցարշավի մասնակիցներն անցնում են Սալար դե Ույունի աղի հարթավայրով։

2015թ․ի Դաքարի ավտոմրցարշավի իտալացի մասնակից Խուան Կառլոս Կարիգնանիի ցեխոտ դեմքը յոթերորդ փուլն անցնելուց հետո։

Աղջիկները դուրս են նայում Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող Ալ-Կարամեհ բնակավայրում տեղակայված ճամբարի վրանից։ Ուժեղ քամիներով, անձրևներով ու ձյունով փոթորիկը կաթվածահար է արել Մերձավոր Արևելքը, ինչի հետևանքով մարդիկ դուրս չեն գալիս տներից, իսկ ժամանակավոր ճամբարների բնակիչներն իրենց կացարաններում ստիպված են դիմանալ սառնամանիքին։ Անբարենպաստ եղանակից տուժել են Լիբանանը, Սիրիան, Թուրքիան, Իսրայելն ու Գազան։

Դումա քաղաքում սիրիացի տղամարդը փայտ է տանում՝ խարույկ վառելու համար։ Վերջին 24 ժամվա ընթացքում խիստ ցուրտ եղանակի պատճառով երեք աղջիկ երեխաներ ու մեկ մեծահասակ տղամարդ են զոհվել։

Պորտ-աու-Պրինսում Հայիթիի նախագահ Միշել Մարտելիի կառավարության դեմ բողոքի ցույցի դուրս եկած քաղաքացիներն անվադողեր են այրում։ Հայիթիում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել կարիբյան այս երկրի պաշտոնյաներին լուծում տալ քաղաքական ճգնաժամին՝ քաղաքական հնարավոր վակուումից խուսափելու համար։

Լիբանանի Ջիզին քաղաքում տղամարդիկ ցատկում են ձյունով լցված լողավազանի մեջ։




