ABOUT #PML

Լոս Անջելեսում բնակվող հայազգի 2 եղբայրներ՝ Ջորջ և Ջեք Քեշիշյանները, ստեղծեցին ԱՄՆ-ում ամենահայտնի մեքենաների տյունինգով զբաղվող ընկերությունը։ PLATINUM-ը՝ աշխարհի ամենաթանկարժեք մետաղը, խորհրդանշում է էլիտար կյանքի ցանկություն, կյանք, որում ամեն ինչի բարձր որակը երաշխավորված է։ 1997 թ.-ից ի վեր եբայրներ Ջորջ և Ջեք Քեշիշյանները հեղափոխություն առաջացրին ավտոմեքենաների արդյունաբերությունում։ Նրանք միանգամայն նոր ոճ հաղորդեցին մեքենաներին։ Նրանց մոդելավորած մեքենաների որակն աճեց ընկերության վարկանիշին զուգահեռ՝ բարձր պահելով ընկերության անունը միջազգային հարթակում։

Մոտ մեկ տասնամյակ անց՝ 2006 թ.-ին, «MTV»-ի «2 тачки 2 прокачки» հաղորդման առաջին եթերաշրջանում հաղթանակ տանելուց հետո «PLATINUM MOTORSPORT»-ը ցույց տվեց, թե ինչու է այս ընկերությունը հանդիսանում ավտոմոբիլային աշխարհի առաջատարներից մեկը։ Առաջին տեղը այս մրցույթում, որտեղ մրցակցում էին արդյունաբերության հսկաները, ցույց տվեց «PLATINUM MOTORSPORT»-ի բարձր մակարդակը, ուրույն ոճը, մեքենաների գերազանց որակը և արհեստավորների՝ իրենց արհեստի հանդեպ ունեցած նվիրվածությունը։ 


Platinum Motorsport-ի կողմից տյունինգ արած մեքենաներով են շրջում Հիփ Հոփի գերաստղեքրը՝ Lil’ Wayne, Drake և T-Pain-ը։ 
Forbes ամսագիրին տված հարցազրույցում Ջորջ Քեշիշյանը (George Keshishyan)-ը պատմեց հիփ հոփի աստղերի նախընտրությունների մասին՝

«Այս պահին շուկայում ամենաշատ պահանջարկ ունի «անփայլ» ներկը»։

Ընկերությունը հաճախորդներ ունի այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ռուսաստանը, Դուբայը, Իտալիան և Ֆրանսիան։ Մի խոսքով, այս ըկերությունը իր ուրույն տեղն ունի ավտոմեքենաների համաշխարհային արդյունաբերության մեջ։ Ընկերության նվիրված աշխատակիցները ջանք չեն խնայում շուկայում առաջատար դիրքերը չզիջելու համար՝ առաջարկելով իրենց հավատարիմ հաճախորդներին նորաձև դիզայնով ու բարձրորակ արտադրանք։

 

 

DSCF0758ABOUT #PML

Ռեփեր Տիմտին Platinum Motorsport-ի մեքենայով։


DSCF0790




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել