Wedding.am-ը գրում է․

«Խանդում է` նշանակում է սիրում է»,-մտածում էր Դեզդեմոնան, ով դարձավ խանդի ամենահայտնի զոհը: Պատասխանելով այս թեստի հարցերին` դուք ձեզ համար կպարզեք` արդյոք դուք խանդոտ եք, թե ոչ, և չի՞ սպասվում ձեզ Շեքսպիրի հերոսների ճակատագիրը:

Wedding.am-ը առաջարկում է պատասխանել այս պարզ թեստի կանոններին և հասկանալու` արդյոք խանդը ներկա է ձեր հարաբերություններում:

1. Եթե երեկույթի ժամանակ ձեր զուգընկերը(ուհին) ձեզ անուշադրության է մատնում, դուք`

ա. շարունակում եք զվարճանալ

բ. նեղացած հեռանում եք

2. Միմյանց թո՞ւյլ եք տալիս հանգստյան օրերը առանձին անցկացնել:

ա. հարմար առիթ է ընկերներով(ընկերուհիներով) մի լավ զվարճանալու

բ. ոչ մի դեպքում. դրանք միակ օրերն են, որ կարող ենք միասին լինել:

3. Կհանդուրժե՞ք, որ ձեր զուգընկերը(ուհին) գաղտնիքներ ունենա:

ա. յուրաքանչյուր մարդ ունի այդ իրավունքը

բ. նա թաքցնելու ոչինչ չունի

4.Գործուղման կամ հանգստի մեկնելիս ամենից շատ ինչի՞ մասին եք անհանգստանում`

ա. որ կկարոտեք ձեր երկրորդ կեսին

բ. որպեսզի նա «աջուձախ» չգնա

5. Եթե կարիք լինի պարզելու հարաբերությունները, ինչպե՞ս դուք ձեզ կպահեք`

ա. ամեն ինչին հումորով վերաբերվելով

բ. գոռոցներն ու «թավաները» անպակաս կլինեն

6. Եթե դուք իմանաք նրա դավաճանության մասին, ինչպե՞ս ձեզ կպահեք`

ա. համարժեք պատասխանով

բ. գործողություններիս համար պատասխանատու չեմ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել