Nyut.am-ը գրում է․
Այսօր հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց տոնական օրերի թունավորումների վիճակագրությունը:
Ըստ նրա ներկայացրած տվյալների` 2015-ին արձանագրվել է թունավորման 41 դեպք, որոնց մեծ մասը եղել են ալկոհոլային թունավորումներ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է թունավորման 34 դեպք:
Միքայել Գաբրիելյանի խոսքով` 2010 թ-ից սկսած աճել են ալկոհլային թունավորումների դեպքերը,- «Անցյալ տարի բաժանմունք է ընդունվել 913 հիվանդ, նախանցյալ տարի 88, որոնց 1,3-րդը կազմում են ալկոհոլային թունավորումները»:
Մասնագետն ասաց, որ ալկոհոլային թունավորումները բոլորովին կապ չունեն ալկոհոլի որակի և օրգանիզմի հետ, այստեղ կարևորը քանակն է:
«Եթե առաջ միջին տարիքը կազմում էր 40 տարեկանը, հիմա շատ շատ են դեպքերը, երբ 15-16 տարեկանից երիտասարդները դիմում են մեզ` և՛ տղաներ, և՛ աղջիկներ: Մեծ մասը բերվում են ակումբներից, խնջույքներից»,-նշեց թունաբանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ