Ես իմ հայացքներով երևի ավելի շատ արևմտամետ եմ, քան ռուսամետ, չնայած իրականում ոչ մեկն էլ չեմ, բայց եկեք ռեալ նայենք։ Հա, ողբերգություն ա եղել, մի ամբողջ ընտանիք ու էդ թվում մանկահասակ երեխա են սպանել, ինչը ոչ մի արդարացում չունի՝ անկախ դրա պատճառներից, կատարողի ու սպանվածների ազգությունից, որովհետև ծանր հանցագործություն ա, ու ամենածանր պատիժը մեղմ ա դրա համար։ Բայց ռուսը 150 միլիոնանոց ազգ ա, ու բոլորը չեն մասնակցել սրան, ու էս բարձրացված հիստերիան զգացմունքային իմաստով մի պահ կարանք ընդունենք, բայց իրականում ադեկվատ չի։ Որովհետև գյուղ չկա, որ շուն չլինի, ու երբ ինչ-որ հայ մի երկրում մարդ ա սպանում, սկսում են հայերին նույն աչքով նայել, դրանից նեղվում ենք։ Հիմա որ ռուս չլիներ, պարսիկ կամ նորզելանդացի լիներ, ուրեմն նորզելանդացիք թուրքից բեթար ե՞ն։ Ով որ մեղավոր ա, իրան անհատապես ուզում եք քրֆեք, ուզում եք վառեք, ուզում եք քառատեք, բայց մի ընդհանրացրեք ազգի հետ։ Ու էլի շեշտեմ, կապ չունի՝ ինչ ազգի մասին ա խոսքը, որովհետև դաժե թուրքերի նկատմամբ որոշակի վերապահումներով եք խոսում, որ տեղը գալիս ա։ Չնայած միաժամանակ վստահ եմ, որ եթե էս նույնը ամերիկացի կամ եվրոպացի աներ, ռուսամետներն էլ իրանց էին ազգովի քրֆելու, ինչն էլի սխալ ա։
Հուսանք՝ շուտ կբռնեն դրան(ց) ու տեղում կսատկացնեն, որ չգնան դատարաններում տարիներով նստեն ու վերջում մարսեն արածները։