Սիրելի տարեցներ, հայրեր ու մայրեր,
Այսօր աշխարհը նշում է ձեր օրն ու ես միանում եմ բոլոր այն բարեմաղթանքներին, որ այսօր և միշտ ուղղվում են ձեզ։ Դարերից է գալիս ավագների, տարեցների նկատմամբ մեր ազգի հարգանքն ու պատկառանքը՝ առանձնակի վերաբերմունքն ու սերը։ Իմաստությամբ լի ու կենսափորձով հարուստ մեծի խոսքն օրենք է եղել ու մնում ավանդական մեր ընտանիքներում, և բոլորը հաշվի են առել ու առաջնորդվել մեծի խորհրդով։ Այսօր, որքան էլ արագ զարգանա ժամանակակից կյանքը, սերունդների ներդաշնակ կապն ապահովելու, առողջ հասարակություն ունենալու համար, միևնույն է, ձեր փորձն ու խորհուրդներն անչափ կարևոր են և օգտակար։ Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում քաջառողջություն, երկար տարիների կյանք։ Թող միշտ շրջապատված լինեք ընտանեկան սիրով, ջերմությամբ ու հոգատարությամբ և ձեր կենսափորձով ու իմաստությամբ ճշմարիտ ճանապարհ հարթեք սերունդների համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/TaronMargaryan/posts/439607026085082
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել