Այսօր «Հրապարակ» թերթում մի հոդված կարդացի, որում շատ անուղղակի ու տողատակով քննադատում էին մեր ՊՆ-ի որոշումը, որով ադրբեջանցիներին թույլատրվել էր նեյրտրալ գոտուց հանել նախօրեին այնտեղ թողած իրենց հատուկ նշանակային ջոկատի զինծառայողի դիակը։ Տրամաբանությունը հետևյալն էր. իհարկե, դա մարդասիրության դրսևորում է, բայց իրենք արժանի չեն այդ մարդասիրությանը, ու անգամ մեր խաղաղ բնակիչների դիակներն են մեծ պրոբլեմով վերադարձնում։ Շարունակությունում էլ արդեն զուտ լիրիկական զեղումներ էին՝ կապված զոհված հովվի ու կոմիտասյան մոլորված հոտի հետ։
Իսկ հիմա եկեք սառը գլխով ու առանց էմոցիաների հասկանանք, թե ինչու էր պետք թույլ տալ, որպեսզի դիակը դուրս բերեին։ Նախ, նույն այդ մարդկայնության գործոնը։ Թուրքը թուրք է, ինքը կարող է գլուխը պատով էլ տալ, բայց դա դեռ չի լեգիտիմացնում գլուխը պատով տալու պրակտիկան։ Մենք հայ ենք ու պետք է գործենք հային վայել։
Հարցի դիվանագիտական ու միջազգային կողմը. այն, որ Ադրբեջանում օտմորոզոկներ են իշխանություններում, ի թիվս այլ բաների՝ բերում է նրան, որ նրանք թքած ունեն հանրային արձագանքի ու միջազգային կարծիքի վրա, առավել ևս, երբ իրենք միլիոնավոր դոլարներ են ծախսում, որպեսզի այն բարեկարգեն կամ էլ բացասական ալիքները մեղմեն։ Մեր պարագայում ոչ նման բեսպրեդել կա, ոչ էլ այդքան փող, որպեսզի մի բան էլ նման բաների վրա ծախսել ու ես՝ որպես ՀՀ քաղղաքացի, չէի ցանկանա գլուխս կախել, եթե ինչ-որ օտարերկրացի հարցներ ինձ, թե բա լավ, կռիվը կռվով, բայց դիակներն ինչո՞ւ չեք վերադարձնում։
Ու վերջապես, հարցի երրորդ՝ պրակտիկ կողմը։ Հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ, երբ Ադրբեջանը չէր վերադարձնում մեր խփված օդաչուների մարմինները ու թույլ չէր տալիս, որ մենք դաշտից հանեինք դրանք։ Իրականացվեց փայլուն օպերացիա, որի արդյունքում ոչ միայն այդ տղաների աճյունները դուրս բերվեցին, այլև հակառակորդին զգալի զոհեր պատճառվեցին։ Իսկ հիմա ինձ ասեք, իմաստ կա՞ մեր սահմանապահ տղաների կյանքը ռիսկի ենթարկել՝ դիակը հանել թույլ չտալով ու Ադրբեջանին նմանօրինակ գործողությունների մղելով։ Արդյո՞ք այդ հոդվածի հեղինակի ամբիցիաներն ու շատ այլ մարդկանց, ովքեր կիսում են դիակը չվերադարձնելու տեսակետը, ավելի կարևոր են, քան զօր ու գիշեր սահմանը հսկող հայ զինվորի կյանքը, այն էլ նման՝ 14-րդական հարցում։ Կարծում եմ, որ ոչ ու կարծում եմ, որ մեր ՊՆ-ն, ինչպես միշտ, իր բարձունքում է։