Հայկական ուղղաթիռը խոցելուց հետո ադրբեջանցիները կրակահերթի տակ էին պահում հայկական ուղղաթիռը խոցելու վայրը՝ թույլ չտալով հանել զոհված անձնակազմի դիերը, այնինչ Հայաստանը, ելնելով միջազգային մարդասիրական նորմերից, թույլատրել է ադրբեջանական կողմին միջդիրքային տարածքից հանել հայ ծերունուն սպանած ասկյարի դին:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր և ադրբեջանցիների տեսակի ու մտածողության տարբերությունը: Ակնհայտ է, որ մտածողության և տեսակի այսչափ տարբերությունն առավել դժվարացնում է շփումը ժողովրդավարական պատկերացումներով ապրող Հայաստանի և բռնապետական ուղի ընտրած Ադրբեջանի իշխանությունների և հասարակությունների միջև:
Հ.Գ. Չնայած նրան, որ հայկական կողմի դիրքորոշումը՝ թույլ տալ միջդիրքային տարածքից հանել ադրբեջանցի դիվերսանտի դին, մարդասիրական է, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ խաղաղ բնակչի վրա կրակողը ոչ թե զինվոր է, այլ ահաբեկիչ:



