Սառցակալած սանդուղքից ընկնելու հետևանքով ծեր կինը մահացել էPanorama.am-ը գրում է․

Երևանում տեղի է ունեցել ողբերգական դեպք՝ բազմաբնակարան շենքի մուտքի սառցապատ սանդուղքների վրա վայր է ընկել և մահացել է շենքի բնակիչը։ Անդրադառնալով երեկ Ավետ Ավետիսյան 74 շենքի բակում տեղի ունեցած դեպքին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:

«Տարեկան 20 մլն դոլար հավաքող համատիրություններ, ամբողջ քաղաքում ամանորյա զարդարանքներ, և սառցապատ, խավար մայթեր ու բակեր, քարուքանդ էքստրեմալ վերելակներ ու տրանսպորտ։ Մարդու կյանքն ու առողջությունը բարձրագույն արժեք են, որոնց պահպանումը պետության գլխավոր առաքելությունն է։ Քանի դեռ չկա այս գիտակցումը, քաղաքը փտելու է աղբի մեջ, մարդիկ խաչակնքվելու են վերելակ և տրանսպորտ նստելուց, շենքերը քանդվելու են՝ իրենց հետ տանելով մարդկային կյանքեր և քաղաքապետարանի ամանորյա շնորհավորանքի տաբլիչկեն...»,-գրել է Առաքելյանը:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավետ Ավետիսյան 74 շենքի բակում կնոջ դի կա: Օպերատիվ խումբը նշված շենքի սանդուղքների մոտ հայտնաբերել է նույն շենքի բնակչուհի՝ 85-ամյա Սաթենիկ Ստեփանյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների, մահվան պատճառը եղել է այն, որ կինը սառցակալած սանդուղքներով իջնելիս վայր է ընկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել