Lragir.am-ը գրում է․
Բենզինի գինը ԱՄՆ-ում շարունակում է նվազել: Ներկայում երկրում բենզինը վաճառվում է միջինը 2.20 դոլար 1 գալոնի համար (58 ցենտ 1 լիտրի համար, կամ մոտ 280 դրամ):
Նշենք, որ նավթի խոշոր արդյունահանող Ռուսաստանում բենզինի գինը հակառակ միտումն է գրանցում՝ այն թանկանում է: Հայաստանում ներկայում բենզինի մեկ լիտրը վաճառվում է մոտ 1 դոլարով:
Մասնագետները նշում են, որ ԱՄՆ-ում, կապված նավթի գների անկման հետ, բենզինն ավելի է էժանանալու: Իսկ Ռուսաստանում ու Հայաստանում թանկանալու է, կամ լավագույն դեպքում գները չեն փոխվելու, նույնիսկ եթե նավթի գինն ընկնի մինչեւ 20 դոլար բարելի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/economy/view/108878
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



