1in.am-ը գրում է․

2014060414142497586

Ուկրաինայի արևելքում մարտական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 4808 մարդ: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչության հաշվետվությունը:

«Ապրիլի կեսերից մինչև 2015-ի հունվարի 6-ը Ուկրաինայի արևելքում սպանվել է առնվազն 4808 մարդ՝ ներառյալ 298 մարդ մալայզիական կործանված Boeing-ում, և վիրավորվել է 10.468-ը»,- ասվում է միջազգային կազմակերպության հաշվետվությունում:

Փաստաթղթում նշվում է նաև, որ հարկադիր վերաբնակեցվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնը: ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայի արևելքում ավելի քան 1.4 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել