Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Գովերլային»: Դաշտի տերերի կազմում մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավԱրթուր Եդիգարյանը, իսկ հյուրերի կազմում` Գևորգ Ղազարյանը:
Մեր հավաքականի ևս երկու ֆուտբոլիստներ` Կառլեն Մկրտչյանն ու Արտակ Եդիգարյանը «Մետալուրգի» կազմում փոխարինման դուրս եկան համապատասխանաբար 46-րդ և 81-րդ րոպեներին:
Հենց Մկրտչյանի ձեռքով խաղից հետո 52-րդ րոպեին «Գովերլան» 11 մետրանոցի իրավունք ստացավ, որը հստակ իրացրեց Դավիդ Օդոնկորը: Գևորգ Ղազարյանը 69-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, սակայն հանդիպման ավարտից 3 րոպե առաջ «Գովերլան» կրկին առաջ անցավ հաշվի մեջ ու պահպանեց հաղթական հաշիվը:
Նշենք, որ Արթուր Եդիգարյանը զգուշացվեց 36-րդ րոպեին, իսկ Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը մնաց պահեստայինների նստարանին:
«Մետալուրգը» վաստակած 14 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Գովերլան» վաստակեց 7 միավոր, սակայն մնաց նախավերջին հորիզանականում: