Բրազիլացի տղամարդը 100 կմ ճանապարհն անցավ 30 սմ–անոց դանակը գլխի մեջ։ Այդ և այլ վնասվածքները նա ստացել էր բարում` կռվի ժամանակ։
Նա հիվանդանոց եկավ առավոտյան 4 անց կես և 2 ժամ անց վիրահատվեց։ Երեք ժամ տևած վիրահատությունից հետո հիվանդը ողջ մնաց։ Բայց դժվար է ասել, թե ինչպիսին կլինեն ստացված վնասվածքների հետևանքները։
39–ամյա բրազիլացի տաքսիստը 4 դանակի հարված էր ստացել` գլխին, ուսին և երկուսը` կրծքավանդակին, որից մեկը ծակել էր թոքը։ Դանակը գլխի մեջ էր մտել աջ քունքի կողմից, անցնելով բերանի միջով` մնացել էր ծնոտի աջ հատվածում։ Մինչև հիվանդանոց հասնելը, ամբողջ 2 ժամ տղամարդը ղեկին եղել է գիտակից վիճակում։ Նրա բախտը բերել էր, որ ոչ մի կարևոր օրգան կամ նյարդ չէր վնասվել։ Նա դեռ որոշ ժամանակ կանցկացնի հիվանդանոցում, որպեսզի բուժի ծակած թոքը։ Ընդհանուր առմամբ նա արագ է ապաքինվում։



