Tert.am–ը գրում է.
Այն նույն շաբաթ, երբ Լիոնել Մեսսին ճանաչվեց աշխարհի ամենահարուստ մարզիկը, անմիջապես լուրեր տարածվեցին, որ նա կարող է լքել «Բարսելոնան»` պատմական թանկ տրանսֆերով:
Չնայած իր հսկա կարողությանն ու հանրաճանաչությանը` Մեսսին ամենազուսպ մարդկանցից մեկն է սպորտում: Նա վարում է 240 000 դոլար արժողությամբ մեքենա և ապրում գեղեցիկ տանը. մնացած ամեն ինչ իր կյանքում առեղծված է, գրում է Business Insider-ը` ներկայացնելով, թե ինչպես է Մեսսին վաստակում ու ծախսում իր կարողությունը:
Անցյալ տարի Մեսսին 41.3 մլն դոլար է աշխատել` հետ մնալով միայն Կրիշտիանու Ռոնալդուից:
Նոր պայմանագիրն ստորագրելուց հետո Մեսսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է` տարեկան 27 մլն դոլարով:

Adidas-ը նրա ամենալուրջ հովանավորն է, որը տարեկան 4 մլն դոլար է վճարում Մեսսիին: Մեսսին համագործակցում է նաև Gillette, Samsung, Gatorade և մի շարք այլ ընկերությունների հետ:

Մեսսին այնքան արժեքավոր է Բարսելոնայի համար, որ եթե որևէ ակումբ ցանկանա գնել նրան, ստիպված կլինի 340 մլն դոլար վճարել:
Նրան նկատել են 240 000 հազ դոլար արժողությամբ Maserati GranTurismo MC Stradale մեքենայով:

Մեսսին ընտանիքի մի քանի անդամների հետ բնակվում է Բարսելոնայի մոտակայքում գտնվող տանը` արգենտինական ասադոյով:

Նա դեռ պահպահում է իր մանկության տունը Արգենտինայում, թեև ոչ ոք այլևս չի ապրում այնտեղ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



