Քրիստինա Մաքգիննիսն ու Բրայան Գրինն իդեալական զույգ են։ Նրանք մինչև ականջները սիրահարված են իրար։ Այդպիսի սիրո մասին շատերն են երազում։ Բայց նույնիսկ նրանց կյանքում լինում են անհաջողություններ։
Այս զույգը նշանադրության մասին հայտարարել էր դեռ 2013–ին։ Սակայն մի շարք անհաջողություններն ու հանգամանքները զույգի մոտ կոտրեցին հարսանիքի և արարողության մասին հեքիաթային պատկերացումները։
Ամեն ինչից հիասթափված Բրայանը որոշեց հրաժարվել հարսանիքի ավանդական արարողություններից և ռոմանտիկ անակնկալ անել իր սիրելիին։ Նա Քրիստինային տեղի առևտրի կենտրոններից մեկում հրավիրեց «հարսանեկան ֆոտոսեսիայի»։ Բայց երբ աղջիկը եկավ, նրան անակնկալ էր սպասվում... սրա մասին Քրիստինան նույնիսկ երազել չէր կարող։ Սա ուղղակի անկրկնելի է։
Երբ Քրիստինայի հայրը նրան հայտնեց, որ այսօր նա ամուսնանալու է, աղջիկն ուղղակի ապշեց։ Նա մինչև վերջին պահը չէր հավատում, որ սա իր հետ է տեղի ունենում։ Բրայանին հաջողվեց առանց մեծ ծախսերի իր և իր սիրելիի հարսանիքի օրը վերածել հեքիաթի։



