Բրիտանացիների համար սեքսի ամենաիդեալական ժամը 22:00-23:00-ն է: Այդ են վկայում 2 հազար հարցվածների շրջանում անցկացված սոցհարցման արդյունքները: Հարցվածների մեծ մասը հենց այդ ժամն է ամենահարմարը համարել մարմնական հաճույքների համար: Բացի այդ, հարցված բրիտանացիները նշել են, որ «իդեալական սեքսը» պետք է տևի 23 րոպե: Միևնույն ժամանակ, հարցման արդյունքները վկայում են, որ Մեծ Բրիտանիայի բնակիչների մեծ մասին բավարարում է շաբաթական միայն մեկ սեռական հարաբերությումը, ընդ որում՝ նրանք գերադասում են սեքսով զբաղվել շաբաթ օրերին:
Հարցվածների 78%-ը ընդունել է, որ գերադասում է սեքսով զբաղվել ննջարանում: Մեծ Բրիտանիայի բնակիչների ամենատարածված դիրքն է «կինը վերևից» (49%):
Պարզվել է նաև, որ բրիտանացիներն այնքան էլ չեն սիրում առավոտյան սեքսը: Հարցվածների միայն 6%-ն է առավոտյան 7-8-ը լավ ժամանակ համարում ինտիմ կյանքի համար՝ գրում են արտասահմանյան լրատվամիջոցները: