«Քաղաքում»-ի Մխոյի ամուսնության անսպասելի առաջարկը իր 30-ամյակի օրըBemel.am-ը գրում է.

Հունվարի 9-ին, տեղեկություն ստացվեց այն մասին, որ Երևանի «Ջոս» լաունջ-սրճարանում անսպասելի «կտրվել է» «Քաղաքում» հ.ս.-ի Մխոյի դերակատար Հովհաննես Դավթյանի ականջը: Իսկ այժմ փորձենք ավելի հանգամանորեն ներկայացնել իրողությունը:

Հովհաննես Դավթյանը, ով հանդես եկավ իր 30-ամյակին նվիրված Stand up ժանրի ներկայացմամբ, բեմադրության վերջում անսպասելի ամուսնության առաջարկ արեց իր ընկերուհուն՝ Մառա Սարուխանյանին: Աղջկա համաձայնությունից հետո փոխանցվեց մատանին: Հավելենք, որ անակնալն այսքանով չվերջացավ, եղավ անսպասելին. Հովհաննեսը «Բեմել» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր գեղեցիկ անակնկալ և ժողովրդական խոսքի իմաստնությամբ, որ «երկաթը տաք-տաք են ծեծում», բեմի վրա, հանդիսատեսի աչքի առաջ տեղի ունեցավ ԶԱԳՍ-ի արարողակակարգը, և օրենքով հաստատվեց միությունը:

Նշենք, որ այս միջոցառումը կազմակերպել է «Բեմել» ընկերության ստեղծագործ թիմը` ներդնելով մասնագիտական կարողություններն ու ստեղծագործ միտքը: Զույգին երջանկություն ենք մաղթում և հրապարակում նրանց առաջին լուսանկարները:

Այսպիսով՝ «կտրվեց» Հովհաննեսի ականջը…

http://www.bemel.am/images/Blog/MXO02.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO03.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO04.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO05.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO07.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO08.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO06.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO10.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO12.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO09.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO11.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO13.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO14.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO16.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO17.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO18.jpg

http://www.bemel.am/images/Blog/MXO15.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել