Տարածելը խիստ խրախուսվում է !
Ընկերներ, այս փոքրիկ հրեշտակը Մարիա Սարկիսյանն է, ով ընդամենը 1 տարեկան է։ Նա անչափ աշխույժ բալիկ է, անսահման մարդամոտ ու անմիջապես կարողանում է բոլորին հմայել իր ժպիտով։
Անհավատալի է, սակայն փոքրիկը տառապում է հիստիոցիտոզ հիվանդությամբ։ Սա հազվադեպ հանդիպող արյան հիվանդություն է, որը բուժման լուրջ ճանապարհ է պահանջում։
Մարիան շուրջ մեկ տարի բուժվել է Երևանի Մուրացանի մանկական հիվանդանոցում։ Սակայն հիվանդությունը չի նահանջել, այլ հակառակը, փոքրիկի մոտ այն կրկնվել է։ 2014թ. նոյեմբերի մեկին Bridge of Health հիմնադրամի և բարի մարդկանց աջակցությամբ փոքրիկը մայրիկի հետ մեկնել է ԱՄՆ. նա այժմ բուժվում է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցում։ Բժիշկների կանխատեսումները դրական են, սակայն բուժման շարունակության համար ժպտերես փոքրիկին գումար է անհրաժեշտ։ Եկեք բոլորս հնարավորության սահմաններում օգնենք այս փոքրիկ հրաշքին ապրել!
Գումարներ կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներին (խնդրում եմ նշել, որ գումարը Մարիայի համար է)
Bridge of Health հիմնադրամ
INECOBANK CJSC
YEREVAN, ARMENIA
AMD 2050622047431001
RUB 2050622047431041
USD 2050622047431020
EURO 2050622047431040
SWIFT CODE: INJSAM22
Կապ կազմակերպության հետ
Էլ փոստ - [email protected]
Հեռ. 094555577
Գումարներ կարող եք փոխանցել նաև հետևյալ եղանակով http://goo.gl/1T2eDp
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=951387008212490&set=a.102597333091466.5773.100000235988289&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել