1in.am-ը գրում է.

Հավանաբար, շատերն են շփոթվել՝ մտնելով ոսկերչական խանութ: Բայց ահա մի անգամ վստահ քայլերով թանկարժեք ոսկերչական խանութ է մտել 80-ամյա ծեր տղամարդը՝ իր կնոջ հետ: Աշխատակիցները շատ զարմացած էին՝ չէ՞ որ նրանց հազվադեպ են նման հաճախորդներ այցելում: Սակայն նրանք ավելի զարմացան այն բանից, ինչ կատարվեց հետո՝ գրում է Ofigenno.ru-ն:

Պապիկն աշխատակիցներին խնդրել է ադամանդյա ամուսնական մատանի ցույց տալ հարմար գնով: Աշխատակիցները ծերունուն ցույց են տվել համեմատաբար ոչ թանկ տարբերակ:

Իսկ ինչ կատարվեց հետո՝ մինչև հոգու խորքը հուզել է խանութի աշխատակիցներին. ծերուկը զգուշորեն գրպանից հանել է մանր թղթադրամների կույտ և պարզել վաճառողուհուն, իսկ մատանին դրել է կնոջ մատին: Այս տեսարանն արձանագրել են տեսախցիկները: Այն շատ արագ տարածվել է համացանցում:

Ինչպես պարզվել է հետո՝ այդ գումարը ծերուկը հավաքել է տարիներ շարունակ, որպեսզի կարողանա կնոջը նման թանկարժեք նվեր մատուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել