
GalaTV.am-ը գրում է.
Հետախուզական մարմինների տվյալները վկայում են, որ ահաբեկչական հարձակումները Եվրոպայում շարունակվելու են, գրում է Bild պարբերականը:
«Տեղի ունեցող ահաբեկչությունները մեզ չպետք է զարմացնեն, մենք կտեսնենք ավելին»,- թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է գեներալ-լեյտենանտ Մայքլ Ֆլիննը, ով 2012-2014 թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ի հետախուզական գործակալության տնօրենի պաշտոնը:
Մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության փորձագետները կոտրել են «Իսլամական պետության» ղեկավարների կոդավորված նամակագրությունը: Այդտեղից տեղեկություն են ստացել, որ 4 ահաբեկչական խմբեր, որպես փախստականներ, ներթափանցել են եվրոպական երկրներ:
Փարիզում տեղի ունեցող գործողությունները պետք է ազդանշան լինեին, որ մյուս քաղաքներում ձեռնարկեին լուրջ գործողություններ: Ահաբեկիչների հաղորդագրություններից մասնավորապես շեշտվում է Հռոմը:
Շարունակությունն՝ այստեղ



