Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել է, որ 2015 թ. սկզբին միգրանտների հոսքը կրճատվել է 70 տոկոսով, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Սա շատ մեծ թիվ է եւ կապված է ինչպես միգրացիոն օրենսդրության խստացման, այնպես էլ Ռուսաստանի տնտեսական դժվարությունների՝ ռուբլու անկման, ներդրումների, շինարարական եւ այլ նախագծերի կրճատման հետ:
Հայաստանի քաղաքացիները, ովքեր երկար տարիներ աշխատանքի են մեկնում Ռուսաստան, առայժմ սպասում են: Լավատեսները սպասում են Ռուսաստանի իրավիճակի բարելավմանը, իսկ հոռետեսները մտածում են, թե ինչից սկսեն Հայաստանում:
Առայժմ պաշտոնական տեղեկություններ չկան Հայաստանից մեկնողների ու ժամանողների թվի մասին, սակայն փաստը, որ Ռուսաստանից Հայաստան տոմս գնելն ավելի դժվար է, քան հակառակ ուղղությամբ, վկայում է, որ Հայաստանի քաղաքացիները ժամանում են հայրենիք եւ առայժմ չեն պատրաստվում հետ գնալ:
Չնայած նրան, որ հունվարի 2-ին Հայաստանը դարձել է Եվրասիական միության անդամ, եւ ՀՀ քաղաքացիները կարող են ազատ մեկնել Ռուսաստան ու աշխատել, Ռուսաստանի տնտեսական իրավիճակը իմաստազրկում է աշխատուժի արտահանումն այդ երկիր:
Դեպի Ռուսաստան միգրացիայի խթանումը հայկական կառավարության առաջնահերթություններից մեկն է: Դա հնարավորություն է տալիս, նախ, զբաղվածության պետական պարտավորությունները գցել «խեղդվողների» վրա, երկրորդ՝ երկրից դուրս մղել քաղաքացիական-հեղափոխական պոտենցիալը, եւ գլխավորը՝ ստանալ տրանսֆերտներ, որոնց ծավալը գրեթե հավասար է պետական բյուջեին:

Շարունակությունն՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/comments/view/108871
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել