Վերջերս մամուլում լուրեր են տարածվել այն մասին, որ Ջենիֆերը կրկին հանդիպում է 27-ամյա պարող Կասպեր Սմարթի հետ, ով երգչուհու վերջին սիրելին է:

Սակայն Ջեյ Լոն բավականին արագ հերքել է այդ լուրերը US Weekly-ին տված հարցազրույցում:

«Այս պահին ես ազատ եմ: Կարծում եմ, որ ինքնուրույն կյանքը շատ օգտակար է ինձ համար: Ինչ-որ ընթացք ես մտածում էի, որ չեմ ցանկանում որևէ մեկի հետ գործ ունենալ և ուզում եմ ինքս ինձ հետ լինել, սակայն այս պահին ոչինչ չունեմ ձեզ հաղորդելու»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ երգչուհին հանդիպում էր Կասպեր Սմարթի հետ 2011թ.-ից: Սակայն 2014թ.-ի հունիսին զույգը հայտարարել էր իրենց բաժանման մասին: Ըստ շշուկների՝ հարաբերություններն ավարտելու հիմնական պատճառը եղել է սկանդալային պատմությունը այն մասին, թե պարողը տարվել է տրանսեքսուալ մոդելով:

Բաժանումից հետո նախկին սիրելիները կարողացել են մնալ լավ ընկերներ և բազմիցս միասին ներկայանալ հանրության առաջ:

Дженнифер Лопес и Каспер Смарт

Дженнифер Лопес и Каспер Смарт

Дженнифер Лопес

Дженнифер Лопес

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել