Աշխարհը կարողացավ համոզվել, որ միակ (Մահմեդական) կրոնի հանդեպ հարգանք է պետք։
Մեզ բոլորիս սովորացրեցին, որ ծաղրանկարն արդեն կրոնի, ոչ թե մարգարեի վրա, դատապարտվում է գնդակահարության ...
Պատկերացնու՞մ ենք հաջորդ քայլը։
Մենք մեր համար մեր տանը նստած էինք, երբ հանկարծ պարզվեց, որ մեզնից ոմանք պտի կարծիք հայտնեն գենդերի մասին օրենքի վերաբերյալ և, ունենալով մեր պատմական բարքերը, հանկարծ զգացինք մեզ մի ճամբարում, որտեղ պետք է որոշեինք՝ մենք ընձուղտ ենք, թե դեռ չենք։
Նույն պատմությունն է մեկ թարմությամբ, մենք հիմա էլ մեր համար տանը նստած (ոչ ծաղրել ենք, ոչ դատապարտել) փորձում ենք ճշտել` մենք ընձուխտ ենք, թե չէ։
Աշխարհի խաղերին գնատահական տալու հայի մարմաջը հին է՝ ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ ֆիլմի պես «Դե հմի ասենք՝ ով է բանի տեղ դնողը» տարբերակով, բայց խաղի իմաստը հենց դրանում է , որովհետև մեր մեջ չեղած տեղը էլի ազատականության և ոչ ազատականության բաժանարար է հայտնվում:
(Նստած գրամ-գրամ առաջ ուտելիքով նոր տարի էինք անում մեր համար)
Եվ սա էլ ամենը չէ, քանի որ այլ բան, եթե ասեցինք, եղան կարծիքներ ու մեկը ասեր, թե այս գնդակահարությունը ինչ փոխեց մեր համար (կարծում եմ՝ ոչինչ, բացի նրանից, որ հայերը ճամպրուկներին նայեցին ու հետ գալու մասին մտածեցին), բայց այն, որ ինչ-որ անհավես, ուղղակի սիրուն պուպուշ բառի համար հերթական անգամ իրար երես նայեցինք թե լավ։ էդքան տարբեր ենք, ամենամեծ սուտն է` չենք, ուղղակի չենք զլանում իրար երես նայել վերևից ու իբր հիմնավորված տարբերություններ գտնելուց: Նույն նոր տարին բդով կամ անբուդ անողներն ենք ու նույն պոռո-պոռո դատողություններ անողները:
Եվրոպացի «երևալու» ձգտողները ոնց որ «Մեր Մանկությանն տանգո» Ֆիլմում, որտեղ ասում է՝ «մեզի էստեղ չհասկացան», ինչի՞ է աչքներս դուրսը, ու ինչի՞ ենք ուզում Հռոմի պապից ավելի Պապ լինել։
Ինչի՞ ենք մոռանում կամ դադարում նկատել, որ մեր թշնամին, ով դարեր ի վեր մեզ կեղեքել է, էսօր աշխարհի վրա մատ է թափ տվել, ու էդ մատիկը կտրելու կարիք ունի աշխարհը։
Մեր շահը կամ հետևությունը ո՞րն է սրանցից՝ հելոուին անե՞լը, թե՞ յախուշտի պարելը։
Բան կա ասելու, չէ, բան կա լսելու, չէ, բան կա տեսնելու, չէ, մենք լավ կլիներ, որ էստեղ սուտ խուլ լինեինք ու ավել-պակաս չխառնվեինք աշխարհի գործերին, իսկ եթե կարիքներ կան ամեն դեպքում խոսելու, ապա էն հարթությունից, թե ինչ է Սահալիդը, ինչ եղավ «միշտ տոն» Փարիզի հետ ու թե էս նոր տարի ինչ անենք, որ իրար ավելի սիրենք հայերով ու շատանանք:
Հայի գլուխը գեղի օդա չէ, որ հային չէին հավաքվենք ու աշխարհից խոսանք. մեր աղունը մնաց: