1in.am-ը գրում է․
Ստամբուլի անվտանգության գերատեսչության աշխատակիցները այսօր վնասազերծել են պայթուցիկ սարքավորումներ, որոնք տեղակայված են եղել երկու առևտրի կենտրոնների մոտ:
Ինչպես հաղորդել է «Դոգան» գործակալությունը, երկու սարքավորումներն էլ պատրաստված են եղել գազի բալոններից, որոնք կրակայրիչների լիցքավորման համար են նախատեսված:
Երկու պայթուցիկները միաժամանակ են հայտնաբերվել, իսկ ոստիկանությանը գտածոյի մասին տեղյակ են պահել անցորդները: Պայթուցիկները վնասազերծվել են: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և որոնում է այն անձանց, ովքեր կարող են մասնակից լինել այդ միջադեպին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1521190.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել